▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորից հետո պանրի դեֆիցի՞տ կունենանք.a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ`  պանրի արտահանման ծավալները նվազել են։ Նախատեսվածից 12 տոկոս քիչ պանիր է արտադրվել, կաթի ծավալները կրճատվել են 25-30 տոկոսով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  Պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կաթի արտադրության ծավալները նվազել են, քանի որ կիթն այս տարի մեկ ամիս ուշացումով է սկսվել։

Արմեն Գրիգորյանը վստահեցրել  է, որ Նոր տարվա շեմին պանիրը չի թանկանա։ Սակայն, ըստ նրա, կաթի պակաս կա, հունվար- փետրվար ամսին, եթե կովերի ծինն ուշանա, պանրի դեֆիցիտը բացառել չի կարելի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее