«Ամբաղ-զամբաղ շինթույլտվությունները ստորագրողն ու ծառերի վերացման հեղինակը հենց ինքն է». Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարզվում ա, որ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից ա:
Օդի աղտոտվածության նման մակարդակի դեպքում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կրել դիմակ և տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:
Պատճառները շատ են, բայց Երևանի քաղաքապետն էդ պատճառներից ընտրել է իր համար «ամենաանշառը»` «յուղ վառող» մեքենաներն ու ուզում է դրանց դեմ պայքարել:
Իհարկե, նա չի խոսելու ո՛չ վայրենի շինարարության ու ո՛չ էլ հսկա ծառերը պստիկ սակուռաներով փոխարինելու մասին, քանի որ էդ ամբաղ-զամբաղ շինթույլտվությունները ստորագրողն ու ծառերի վերացման հեղինակը հենց ինքն է:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ այս կառավարության ղեկավարը տարիներ առաջ հայտարարել էր, որ մինչև 2020թ. հոկտեմբերի 10-ը Երևանում տնկվելու է 10 միլիոն ծառ` ի խորհրդանշումն 10 միլիոն հայության միասնությանը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet