▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամբերդ ամրոց» արգելոցում շինարարություն իրականացնողի հայրը՝ Մ. Մանուկյանը, ազատվել է աշխատանքից

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, ում որդին Ամբերդի 1986-ին հաստատված և 2013-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատվել է աշխատանքից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենից տեղեկացա, որ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, որի որդին Ամբերդի 1986 թ-ին հաստատված և 2013 թ-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետը սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» արգելոցի պահպանման գոտին, տեխնիկա է մտցրել այնտեղ՝ ոչնչացնելով բազմաթիվ հնեաբանական գտածոներ. «Ոմն Մանուկ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին եւ «օբյեկտ» է կառուցում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее