▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն առավոտ իրար հետ էստեղ մի համբուրվեք...Արամ Մանուկյանի հորդորը՝ տղամարդ պատգամավորներին

ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀԱԿ Արամ Մանուկյանը ելույթը սկսելուց առաջ դիմեց տղամարդ պատգամավորներին`խնդրելով  չհամբուրվել.

«Շատ տգեղ է, երբ առավոտյան տղամարդիկ իրար համբուրում են և այդպես ամեն օր: Փորձեք էդ ադաթից դուրս գալ: Ես օրինակ մեր կուսակցությունում արգելել եմ տղաներին համարյա ամեն օր համբուրվել: Նույն բանն ուսանողներն են անում ինստիտուտների դեմը: Եվ այստեղ դուք եք այդ մշակութը տարածում ենք»:

Արամ Մանուկյանի այս խոսքին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով.

«Պարոն Մանուկյան, կարևորը համբույրը Հուդայի համբույր չլինի, թե չէ մնացածը նորմալ է»:

Արամ Մանուկյանն էլ զայրացած պատասխանեց.

«Իսկ կլինի, որ դուք չարձագանքեք»:

«Չի լինի, ոնց կարող եմ չարձագանքել մեր համբույրներին»,-արձագանքեց Շարմազանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее