ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարալու մասին որոշումը: Հիմնական զեկուցող Վարդան Այվազյանը նշեց, որ խաղատների գործունեությունը ՀՀ-ում տեղի է ունենում Ջերմուկ, Սևան, Մեզրի, Ծաղկաձոր քաղաքներում, իսկ 40 միլիարդի դեպքում` Երևանում: Իսկ նպատակը, ըստ զեկուցողի, որակյալ ծառայություն մատուցելու խնդիրն է:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ, անդրադառնալով իր` ֆինանսների նախարարի տեղակալ պարոն Կարեյանին ուղղած հարցին, այն է, թե ինպես է այս առաջարկը տեղադրվում կառավարության տրամաբանության մեջ, ըստ որի պետք է խրախուսել փոքր բիզնեսը, հետաքրքիր համարեց նրա պատասխանը, այն է` կառավարության մոտեցումները չպետք է տարածվեն այս ոլորտի վրա, ասաց.
«Բիզնեսը լավ կամ վատ չի լինում: Ամեն ձևով ցանկանում են խոշորացնել բիզնեսը: Ինչո՞ւ է 40 միլիարդի ներդրման դեպքում ասում` եկեք, Երևանում սարքեք: Ցանկացած սկզբունք պետք է մինչև վերջ պահպանվի»: