Asekose.am-ի CV հաղորդման հյուրը երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանն է: Թվում է, թե նրա կյանքում ճակատագրական հարվածների պակաս երբեք չի եղել, նրա ճանապարհը գրեթե միշտ եղել է քարքարոտ և փշոտ, սակայն հասարակությունն արցունքների փոխարեն միայն ժպիտ է տեսել, գանգատի փոխարեն հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ավելին` նա խոստովանում է, որ ժամանակի ընթացքում սովորել է դիմակայել կյանքի հարվածներին, և անկախ հանգամանքներից և խնդիրներից լինել երջանիկ, ինչն էլ ներկայումս ավելի ամբողջական է դարձել դստեր` Էմմիի ամուսնության շնորհիվ: Հաղորդման հեղինակ և վարող` Լիլիթ Հակոբյան:
«CV»-ն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում