▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն մեկս մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի. Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ, որում ներկայացված  է կորոնավիրուսից ապաքինվող Կարինե Զաքարյանի պատմությունը: Տեսանյութին կից վարչապետը գրել է.

«Կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի առաջնային անելիքը: Ամեն մեկս մեր տեղում մեր լուման պետք է ներդնենք, հակառակ դեպքում սա չի հաղթահարվի: Ինքներս պահելով հակահամաճարակային կանոնները, ուրիշներին քաջալերելով, խնդրելով, հորդորելով նույնը անել:

Մենք պարտավոր ենք հաղթել, բայց մենք դա կարող ենք անել միասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее