▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն մի ասված բան վնասելու է առաջին հերթին սպային, որը որ պատիվ ունի. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանին

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կոշտ արձագանքին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան, ասել է.

«Բացասական եմ վերաբերվում: Համարում եմ, որ մարդը, սպան, որն իր տեքստն ավարտում է «պատիվ ունեմ» արտահայտությամբ, պետք է գիտակցի, որ պետության ներսում պետության ղեկավարի հետ ունենալով երկարատև լավ հարաբերություններ, իրեն պետք է թույլ չտա նման ձևով, նման ոճով արձագանքել: Առավել ևս՝ նման պաշտոն զբաղեցրած անձը պետք է դա շատ լավ գիտակցի»:

Իսկ հարցին՝ այսինքն, թեկուզ ձեր ընկերն է Արթուր Վանեցյանը, դուք անընդունելի՞ եք համարում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է.

«Իհարկե, ես անընդունելի եմ համարում: Բացի իմ բազմաթիվ ընկերներից, որոնց ես ունեմ ՀՀ-ում, իմ ամենամեծ ու ամենակարևոր ընկերն իմ քաղաքական թիմն է: Նույնիսկ այն ժամանակ, երբ իմ ընկերը սխալ է անում, ես ճիշտ եմ համարում իմ ընկերոջը դրա մասին ասել»:

Ալեն Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ  այս հայտարարություններից հետո դեռ չի հանդիպել Վանեցյանին և իր տեսակետը նրան չի հայտնել:  

 

Կարդացեք նաև՝  Եթե սպան նման բան է անումնշանակում է ուսադիրները գցել աղբամանըՓաշինյանըՎանեցյանի մասին

 

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլԱրթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее