7or.am-ը գրել է, որ այօր ԱԺ-ում կառավարությանը կոռուպցիայի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հարցապնդման ժամանակ իրեն առանձնահատուկ ջղագրգիռ է պահել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Վերջինս պատասխանել է Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին, եւ փորձել է ջրել «ինչո՞ւ է կառավարությունը կոռումպացված» հարցը: Թովմասյանն ակնհայտորեն լարված է եղել: Իսկ նախարարի լարվածության պատճառների մասին 7or.am–ի հարցին Լ. Զուրաբյանը պատասխանել է.
«Գիտեք, ամենատգեղը ինձ համար միշտ եղել է ղզիկների ագրեսիվությունը»։
Իսկ ilur.am-ը, թեման շարունակելով, նախարարի եկամուտների մասին փաստող որոշ փաստաթղթեր է ներկայացրել՝ բացահայտելով, թե ինչու է կոռուպցիայի հարցը «ջղայնացրել» Հրայր Թովմասյանին:
Մասնավորապես կայքը նշում է հետևյալը.
2011 թվական
Թովմասյանը հայտարարագրել է ընդամենը 2 բնակարան (մեկը՝ 60, մյուսը՝ 30 մլն դրամ արժողությամբ), 6750 եվրո եւ եւ 70 հազար դոլար բանկում, ինչպես նաեւ՝ բացի տարեկան ընդհանուրը 31 մլն եւ 6 մլն երկու աշխատավարձից 3 մլն դրամ այլ եկամուտ եւ 720 հազար դրամ փոխառություն:
2012 թվական
Թովմասյանն արդեն ունի 3 բնակարան, երկու հողամաս, երկու անհատ բնակելի տուն, եւ հողին ամրացված այլ անշարժ գույք՝ կառուցապատման համար: Բանկում՝ 6750 եվրո, 70 հազար դոլար եւ 2.5 մլն դրամ: Եկամուտները՝ տարեկան 4 եւ 7.5 մլն դրամ աշխատավարձ, 4.2 մլն դրամ այլ եկամուտ եւ 1 մլն դրամ փոխառություն:
2012-ի տարեկան հայտարարագրում դրամական միջոցները՝ 6750 եվրո, 70 հազար դոլար եւ մոտ 17 մլն դրամ: Տարեկան 6 եւ 3 մլն դրամ աշխատավարձ, 3 մլն այլ եկամուտ եւ 7 մլն փոխառություն:
Հրայր Թովմասյանի տիկինը՝ Լամարա Խուդավերդյան.
2011 թվականին, ըստ հայտարարագրի՝ ոչ մի տեղ չի աշխատել, բայց բանկում ունեցել է 32 հազար դոլար:
2012-ին ունեցել է հանձնված կամ վերադարձված փոխառություն, որի չափը չի նշվում, 32 հազար դոլար բանկում եւ 1500 դոլար ավանդի տոկոս: Նա, 2012-ին էլ ոչ մի տեղ չէր աշխատում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում