Կառավարության այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոում կայացվեց 38,79 մլն դրամ հատկացնել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում եւ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում շինարարական շխատանքների համար:
ԿԳ, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ 5-6 տարի առաջ ԵՄ-ն այս դպրոցներին թանկարժեք սարքավորումներ է տվել, որոնք սակայն չեն կարողանում օգտագործել շենքային պայմաններ չունենալու պատճառով:

Այս ծրագրով կստեղծվի հնարավորություն 30 հանրակրթական դպրոցների եւ 10 ավագ դպրոցների՝ հետագայում շինարարական աշխատանքներ կատարելու համար, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ, 68,465 մլն դրամ հատկացվեց թվով 4 բարձրագույն ուսումնական հաստատությունների («Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա», «Գորիսի պետական համալսարան», «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» եւ ««Զեյթուն» ուսանողական ավան») շենքային պայմանների բարելավման նպատակով:
Հաջորդ հարցով որոշվեց 21,339 մլն դրամ հատկացնել թվով 3 մանկապատանեկան մարզադպրոցների, այդ թվում «Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի», «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի», «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» շենքային պայմանների բարելավմանան նպատակով:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս ծավալի աշխատանքների մեկնարկ երբեք չի տրվել նախկինում. «Գումարենք սրան, որ հաջորդ տարի բյուջեով նախատեսված է 8 քոլեջի եւ 22 փոքրաթիվ դպրոցների շինարարություն»,-ասաց նա:
Դիտեք նաև՝


