ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ ներկայացրեց ոչ իշխանական ուժերի կողմից «գազային պայմանագրերի» հետ կապված հանձնաժողով ստեղծելու առաջարկը:
Պատգամավորը նշեց, որ ժամանակավոր հանձնաժողովը պետք է բացահայտի, թե ինչպե՞ս է գազի 300 մլն դոլար պարտքը կուտակվել և ինչպե՞ս է ստեղծվում գազի գինը:
Կատարվածը Արամ Մանուկյանը համարեց հայ ժողովդի պատմության մեջ ամենախորհրդավորն ու գաղտնին:
Գագիկ Ջհանգիրյանին հետաքրքրեց, թե արդյոք աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ նման պայմանագիր է կնքվել.
«Այս պայմանագրով Սահմանադրությունն առ ոչինչ է համարվել»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը: