Արդեն տեղեկացրել էինք, որ Բունդեսլիգայի 15-րդ տուրի՝ «Հերտա»-«Բորուսսիա» հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և չէր կարողացել շարունակել հանդիպումը:
«Բորուսսիա»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ հայ խաղացողը այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա: «Նա ցավեր զգաց: Ամենայն հավանականությամբ, առաջնության առաջին շրջանում նա այլևս խաղադաշտ դուրս չի գա»,- ասել է Կլոպը: