▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենօրյա ռեժիմով ակցիաներ ենք իրականացնելու.Դավիթի դասընկերները պահանջում են փոխել խափանման միջոցը

Ամենօրյա ռեժիմով ակցիաներ ենք իրականացնելու.Դավիթի դասընկերները պահանջում են փոխել խափանման միջոցը

«Մենք մեր լռակյաց ցույցն իրականացրինք ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, ինչը կապված է մեր դասընկերոջէ Դավիթ Մինասյանի հետ, ով այս պահին կալանավորված է և գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում, չնայած որ կարող էր մեզ հետ լինել և մեզ հետ պատրաստվել Վերջին զանգին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Մինասյանի դասընկերը՝ Հենրի Էլբակյանը։

«Մենք նամակներ ենք հղել ՄԱԿ-ին՝ այն հույսով, որ ուշադրություն կդարձնեն, թե ինչ է կատարվում այս պահին ՀՀ-ում երիտասարդների հանդեպ։ Նամակները տարբեր լեզուներով ուղղվել են ՄԱԿ-ի տարբեր կառույցներին՝ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակներով, խնդրել ենք ուշադրություն դարձրել երիտասարդների կրթության և իրավունքների ոտնահարմանը»,- նշեց Էլբակյանը՝ հավելելով՝ ակցիաները շարունակվելու ենք մինչև մեր դասընկերոջ ազատությունը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее