▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանն անհետացել է. նրան, ենթադրաբար, պատանդ են վերցրել

Ինչպես հաղորդում է  Yerkir.am-ը, ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանին ենթադրաբար պատանդ են վերցրել: Նա վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է 2012 թվականի հունիսին: Իսկ նրա նախկին կինը` Լիսա Քըրքորյանը, հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել ամուսնու հետ: Նա նաեւ տեղեկացրել է, որ Քըրքորյանի ընկերության մենեջեր Թրասինդա Քորփը վերջին 5 տարիներին Քըրքին ամբողջությամբ վերահսկել է եւ թույլ չի տվել նրան հանդիպել դստեր հետ:

Քըրքի ու Լիսայի ամուսնալուծությունը ցավոտ էր, սակայն այժմ կինը դատարան է դիմել` նախկին ամուսնուն հայտնաբերելու համար: Ըստ նրա` Քըրքը վատառողջ է, եւ ինքը ցանկանում է գոնե վերջին անգամ տեսնել նրան. տեղեկացնում է TMZ–ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее