▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան սկանդալ, որում կա Սերժ Սարգսյանի անունը.civilnet.am

civilnet.am-ը գրում է. «Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ. դուք չեք հավատա հոլիվուդյան պրոդյուսերների խելացնոր անցյալին». այս վերնագրով Los Angeles Weekly պարբերականը հունվարի 2-ին հետաքննական հոդված է հրապարակել, որտեղ շոշափվում է նաև Սերժ Սարգսյանի անունը: Ստեփան Մարտիրոսյան անունով հոլիվուդյան  մի պրոդյուսեր, որը ԱՄՆ-ում շուրջ երեսուն տարի ներգրավված է եղել անօրինական տարբեր գործարքներում, այդ թվում՝ թմրանյութերի առևտրում և Մոսկվայում մի սպանություն պատվիրելու մեջ, 2006-ին գումար է հատկացրել ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, երբ վերջինս դեռ Հայաստանի պաշտպանության նախարարն էր: Այս մասին մարտին գրել էր նաև ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագիրը: 2006-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու յոթ ամսվա ծառայությունների համար Մարտիրոսյանը վերոնշյալ ընկերությանը պարտավորվել է վճարել 535 000 դոլար: Los Angeles Weekly-ն մանրամասն բացահայտել է՝ ով է Ստեփան Մարտիրոսյանը և ինչ կապ է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կոլաժը` Los Angeles Weekly-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее