▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամիսներ առաջ թագավոր տղես թիկունքիս էր, իսկ հիմա…». Աստղ Գալեյան

Դիտեք նաև՝

Զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչ դաժան բան է կյանքը։ Ամիսներ առաջ ես ունեի ամեն ինչ, իսկ հիմա…Ամիսներ առաջ երեխաներս ողջ ու առողջ էին։ Ամիսներ առաջ թագավոր տղես թիկունքիս էր,իսկ հիմա…Էս ինչ դարձավ կյանքս,մի ակնթարթում փլուզվեց 21 տարվա կառուցած կյանքս,փոշիացավ։Էլ չեմ երազում ոչ ծնունդ,ոչ կնունք, ոչ հարսանիք,ոչ սրճարան գնալու նասին։Ես այնտեղ եմ գնում ուր որդիս է հանգրվանել,իմ սրբավայր Եռաբլուր։Եռաբլուրն իմ հավատքն է,իմ եկեղեցին,իմ հայրենիքը։Ու ես պատրաստ եմ մի ամբողջ գիշեր նստել ու քարանալ Տղերքիս կողքին, այնտեղ աննակարագրելի հանգստություն է, հոգիդ խաղաղվում է բայց միևնույն ժամանակ լցվում վրեժով։ Տղերք ես ինձ պաշտպանված եմ զգում Ձեր կողքին, Տղերք Ձեր աչքերին նայելիս տիրտս մղկտում է,Տղերք Ձեր աչքերը ասելիք ունեն,ես դա զգում եմ…Գիտեմ,գիտեմ,որ դավաճանել են Ձեզ,մեզ,բոլորիս։ Գիտեմ,որ արժանի չենք ներման, չներեք Տղերք ջան և ոչ մի դավաճան սրիկայի։Միխս,արևս կներես,որ ապրում եմ: Միխս ես քեզ անսահման կարոտել եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее