▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-Ադրբեջան.«Ընտրական հակամարտության» հետքերով

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ կապված կրքերը շարունակում են թեժանալ: Խոսքն այն մասին է, որ ընտրությունների ընթացքի ու արդյունքների հանդեպ ԱՄՆ պետական դեպարտամենտի բացասական գնահատականը Ադրբեջանի իշխանությունների համար սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ, ինչն ուղեկցվեց Ադրբեջան-ԱՄՆ հետընտրական դիվանագիտական «փոխհրաձգությամբ»: Ադրբեջանը կողմը /Մեխտիև,Է. Ասլանով/ շտապեց ԱՄՆ-ին /Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մորնինգսթարին/ մեղադրել ընտրությունների արդյունքները նախապես թվագրելու հորդորների մեջ/իբր հորդորել է ընդդիմադիր թեկնածուին տալ 25 տոկոս ձայն/, իսկ ամերիկյան կողմը հերքելով բոլոր մեղադրանքները` շարունակեց մեծ ՀԱՐՑԱԿԱՆԻ տակ թողնել Ալիևի լեգիտիմությունը: 
Ադրբեջանաամերիկյան «ընտրական» այս հակամարտությունը ուշագրավ է մի քանի տեսանկյունից.
1. Այն, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ-ին մեղադրեց /անկախ նրանից, թե իրոք Մորնինգսթարը նման հորդոր իրականում արել է, թե ոչ/ սոսկ այն բանից հետո, երբ Պետական դեպարտամենտը բացասական արտահայտվեց ընտրությունների մասին` վկայությունն է այն բանի, որ ադրբեջանական իշխանությունները օգտվել են հնարավոր բացասական գնահատականներին հակադարձելու պահուստային «փաստարկից»: Այսինքն`ոչ թե փորձել են արդարանալ ու ապացուցել ամերիկյան թեզի սխալականությունը, այլ սեփական թեզի «ճշմարտության» բարձրաձայնման համատեքստում ամերիկյան կողմին մեղադրել են այն բանում, ինչում իրենք են մեղադրվել:
2. Ամերիկյան կողմին մեղադրելով ընտրությունները կեղծելու հորդորների մեջ` Ադրբեջանը իրեն որոշակի փակուղու մեջ է դնում: Բանն այն է, որ ժողովրդավարության «դրոշակակիր» ԱՄՆ-ը չի կարող հանդուրժել իր հանդեպ հնչած մեղադրանքները, իսկ մյուս կողմից չի կարող 180 աստիճանով փոխել իր մոտեցումը: Դա կարող է ընկալվել այնպես, որ ամերիկյան կողմը վախեցավ կամ համաձայնեց ադրբեջանական մեղադրանքի բովանդակությանը: Իսկ այս հանգամանքը «խոստանում» է առկա հակասությունների խորացում, ինչը դժվար թե շահեկան լինի ադրբեջանական կողմի համար, քանի որ Ալիևի վրա ճնշում գործադրելու լծակները բազմաթիվ են:

Արմեն Սարգսյան 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее