▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանը այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Դեսպան Քվինն այցելեց Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձավ շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։

Դեսպան Քվինը կրկնեց Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։

Այս մասին հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее