▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանը՝ Հայաստանում կոռուպցիայի խնդրի մասին

Արդի դարաշրջանում յուրահատուկ մարտահրավերներ են առաջ եկել, որոնք բնորոշ են գրեթե բոլոր երկրներին, ինչպիսիք են օրինակ ահաբեկչությունը, տնտեսական աճի, մարդկանց բարեկեցության ու կրթական մակարդակի ապահովումը: Սակայն մեր խնդիրն է պարզել այն կարևորագույն մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև պետականաշինության այս փուլում:

«Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը որոշակի դրվատանքով է խոսում տնտեսության բնագավառում, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտում, ապրելակերպի մակարդակում և կառավարության կողմից ժողովրդին մատուցվող ծառայությունների որակում Հայաստանի ձեռքբերումների մասին: Սակայն նա նշում է նաեւ, որ կան օբյեկտիվ պատճառներ, որոնք դժվարություններ են ստեղծում Հայաստանի հետագա զարգացման ճանապարհին։ Այդ դժվարություններից նա մասնավորապես առանձնացնում է Ռուսաստանի տնտեսության անկման ազդեցության փաստը: Դեսպանը նշում է նաեւ մի շարք մարտահրավերներ, որոնց համար Հայաստանի կառավարությունն ունի լուծումներ գտնելու ու դրանք հաղթահարելու կարիք։

«Կա նաև չարաշահումների՝ կոռուպցիայի հետ կապված խնդիրը։ Եվ սա մի բան է, որը որպես կարևոր մարտահրավեր, նշվել է և՛ ամերիկահայերի հետ իմ հանդիպումների ընթացքում, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ ընդդիմության կողմից: Ըստ այդմ, կառավարությունը պետք է լուծում տա այդ կարևոր խնդրին», - ասում է ԱՄՆ-ի դեպանը:

Դեսպանը կարևորում է արտաքին ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսական ու սոցիալական իրավիճակի բարելավման համար, ու ընդգծում անցյալ տարի ՀՀ-ի էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի կողմից 250 միլիոն դոլարի ուղղակի ներդրման փաստը: «Գլոբալ Քոնթուր» ընկերության այդ ներդրումը դեսպանը համարում է մեծ նվաճում Հայաստանի համար ու կարևորում Հայաստանումարտաքին բոլոր ներդրողների նկատմամբ հավասարազոր վերաբերմունքի պայմանը, անկախ այն հանգամանքից, ընկերությունն ամերիկյան է, չինական, թե՝ ռուսական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее