▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի պետդեպում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը

Amerikayidzayn.com-ը գրել է. ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել է, թե տեղյակ չէ Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության փոփոխությունից:
 
Լրագրողը հիշեցրել է, թե ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության շուրջ բանաձևի դեմ քվեարկած Ռուսաստանի հետ մեկտեղ բանաձևի դեմ քվեարկած երկրներից է եղել Հայաստանը, և նշել, որ Ռուսաստանի հետ մեկտեղ ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի դեմ քվեարկած պետություններում որդեգրված է հակաամերիկյան արտաքին քաղաքականություն:
 
«Կան նաև Հայաստանի նման պետություններ, որոնք պնդում են, թե Միացյալ Նահանգների դաշնակից են, սակայն, ըստ էության, չեն քվեարկում այն բանաձևի օգտին, որին սատարում է Միացյալ Նահանգները: Արդյո՞ք կանխատեսում եք Հայաստանի նման պետությունների նկատմամբ արտաքին քաղաքականության որևէ փոփոխություն», - ասել է լրագրողը:
 
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակն ասել է, թե տեղյակ չէ նման լուրերի մասին:
 
Մարի Հարֆը միաժամանակ նշել է, որ, Միացյալ Նահանգների կարծիքով, կարևոր էր, որ Ռուսաստանին հստակ դատապարտող բանաձևի օգտին քվեարկել է 100 երկիր:
 
«Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քվեարկությանը, որը չի հիշատակվել Ձեր կողմից՝ չնայած ես մի քանի անգամ անդրադարձել եմ դրան, մեզ հաջողվել էր ստիպել Չինաստանին ձեռնպահ քվեարկել և չսատարել Ռուսաստանին: Այսպիսով կարծում եմ, որ աշխարհը միավորված է և չի սատարում Ռուսաստանին այս դեպքում»:
 
Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի Քեսաբ քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակին: ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Հարֆի համաձայն, Քեսաբի սիրիահայ բնակիչները դարձել են «ալ-Քաիդա»-ի հետ կապ ունեցող խմբավորումների թիրախ:
 
ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակի համաձայն, Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն են առաջացնում Սիրիայում գործող ինչպես «Իրաքի և Լեևանտի իսլամական պետություն», այնպես էլ «ալ-Նուսրա» խմբավորումները:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее