▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը

Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին խմբաքանակը:

Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։ Անկախ առաջին անհրաժեշտության անհրաժեշտության պարագաների ձեռք բերման դժվարություններին ԱՄՆ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միության օժանդակությամբ իրերն արագ տեղափոխվել են Հայաստան: Տեղափոխմանն օժանդակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: «Չեվիչես» վիրաբուժական կենտրոնի տնօրեն Րաֆֆի Սարգսյանի խոսքով, ՀՀ ուղարկված պարագաների թվում են դիմակներ, սանիտարահիգիենիկ պարագաներ, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր և այլ:

Պարագաներն արդեն Հայաստանում են և կհանձնվեն Առողջապահության նախարարությանը՝ հետագա բաշխումը կազմակերպելու համար։

Մոտ մեկ տոննա քաշով ապրանքներ են ուղարկվել Հայաստան, որի արժեքը կազմում է շուրջ 50 հազար դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее