▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն կամ նոր պատերազմ կհրահրի Արցախում, կամ էլ Ադրբեջանին ՆԱՏՕ կընդունի

Աշխարհը բաժանվում է ճամբարների և փառք Աստծո, մեր իշխանությունները բավարար խոհեմ գտնվեցին ու մենք չենք հայտնվի միևնույն ճամբարում Ադրբեջանի հետ: Ուկրաինայի իրադարձություններից հետո ուժային բալանսի փոփոխություն է գնում տարբեր տարածաշրջաններում ու Ռուսաստանի ահագնացող ուժին ԱՄՆ-ը որոշել է հակադրել իր սատելիտների պոտենցիալները:

ԱՄՆ-ի համար նոր ոճ չէ՝ ուրիշի ձեռքերով խարույկի միջից տակ կաշտաններ հանելը և դա շատ խոհեմ ու պրագմատիկ ռազմավարություն է: Բնականաբար, ԱՄՆ-ը չի պատրաստվում պատերազմի ու առավել ևս միջուկային մատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ: Փոխարենը, ԱՄՆ-ը էլ ավելի կմոտեցնի անկայունության ու թշնամանքի օղակը Ռուսաստանի շուրջ, իսկ ի՞նչ է պետք դրա համար. զինել Ռուսաստանի նկատմամբ մեղմ ասած ոչ ընկերական հակումներ ունեցող ռեժիմներով երկրներին;

Արևելյան Եվրոպայում դա կլինեն Լեհաստանն ու Ռումինիան, իսկ մեր տարածաշրաջանում՝ Վրաստանն ու Ադրբեջանը: Չի բացառվում նաև, որ ԱՄՆ-ը հրահրի նոր պատերազմ Արցախում, որովհետև կարծես թե ստատուս քվոն այլևս այդքան ձեռնտու չէ ԱՄՆ-ին, որքան անկայունություն՝ Ռուսաստասնի համար առանցքային այս տարածաշրջանում:

Մյուս կողմից, ԱՄՆ-ի համար անթույլատրելի շռայլություն կլինի կորցնել Ադրբեջանը, իսկ նման հավանականություն կա, եթե պատերազմը սկսվի: Կա եծ հավանականություն, որ Հայաստանը՝ Ռուսաստանի աջակցությամն (ուղղակի կամ անուղղակի) կջախջախի Ադրբեջանական սուլթանատը ու դե ֆակտո կոչնչացնի այն՝ որպես պետական միավորում, իսկ դա ուղղակի անթույլատրելի է ԱՄՆ-ի համար:

Ուստի կարելի է ենթադրել, որ առաջիկա մի քանի տարիներին ԱՄՆ-ը իրավիճակը անընդհատ սրված կթողնի ու կնպաստի, որ դա այդպես լինի, բայց թույլ չի տա, որ բանը հասնի պատերազմի: Փոխարենը, մի քանի տարի անց ԱՄՆ-ը կփորձի Վրաստանին ու Ադրբեջանին ներքաշել ՆԱՏՕ-ի կամ ինչ որ նմանօրինակ մի նոր ռազմական դաշինքի մեջ և տարածաշրջանում կհաստատվի երկարատև ուժային պարիտետ, որը թույլ չի տա ոչ մեզ, ոչ Ադրբեջանին նոր պատերազմ սկսել:

Ինչ որ տեղ սա մեզ ձեռք է տալիս, որովհետև նշանակում է, որ մենք վերջնականապես կմարսենք Արցախը, իսկ ցանկացած նոր պատերազմ անհնար կլինի, որովվհետև ավտոմատ կերպով կնշանակի երկու գերտերությունների բախում: Մյուս կողմից, սա նշանակում է, որ այն ականը, որ կա հայ-ադրբեջանական հարաբերոււթյուններում, կշարունակի լիցք կուտակել, մինչև մի օր կպայթի սարսափելի ուժով:

 

Գեղամ Ասլամազյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее