168.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը
– Պարոն դեսպան, «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած նախընտրական
ժողովներից մեկի ձայնագրության կապակցությամբ
Հատուկ քննչականծառայությունը քրեական գործ է
հարուցել։ Արդյոք բավարա՞ր է այս ընթացքը,
և ընդհանրապես ՀՀ-ում քաղաքական մշակույթի վրա ի՞նչ ազդեցությունկունենա այս դեպքը։
– Թեպետ ապրիլի 2-ի ընտրությունը կարևոր առաջընթաց քայլ էր Հայաստանի ժողովրդավարական զարգացման հարցում, սակայն մենք նշել էինք ընտրակաշառքների, ընտրողների նկատմամբ ճնշումների ու վարչական ռեսուրսի կիրառման լայնորեն տարածված ու արժանահավատ հաղորդումների մասին: Սրանք համընկնում էին միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների դիտարկումներին: Մենք կառավարությանը հորդորել ենք լիարժեք քննություն անցկացնել բոլոր հաղորդումների ու հնարավոր խախտման բոլոր ապացույցների հիման վրա և ողջունել ենք ՍԱՍ-ի աշխատակիցների կաշառման ու ահաբեկման հարցով Հատուկ քննչական ծառայության կողմից նախաքննություն անցկացնելու որոշումը: Մանրակրկիտ, թափանցիկ և ոչ քաղաքական քննությունը կարևոր է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները վստահ լինեն, որ կարող են ազատ ու առանց արտաքին ճնշումների քվեարկել:
– Հնարավո՞ր է՝ պատժամիջոցներ սահմանվեն
ՀՀ որոշ քաղաքացիների դեմ,կամ ի հայտ գա «սև ցուցակ»:
– Առկա արժանահավատ տեղեկությունները մենք կարող ենք օգտագործել և կօգտագործենք, որ ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չլինեն մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում