▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ինչպես ամեն, այնպես էլ այս ապրիլի 24-ին հայ ժողովուրդը սպասում էր, որ վերջապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կընդունի Հայոց ցեղասպանությունը, բայց  101-րդ տարելիցին վերաբերող  հայտարարության մեջ  նախորդ տարիների նման նա գործածեց «Մեծ եղեռն» եզրույթը.

Դիվանագետ Արա  Պապյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պետք չէ սպասել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն վաղուց է եղել, այն էլ՝  3  անգամ.

«Դեռևս 1951 թվականին ԱՄՆ-ն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, կառավարությունն էլ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ  և հայերի՝ թուրքերի կողմից իրականցված ջարդերը (the Turkish massacres of Armenians) ճանաչել է որպես ցեղասպանություն: Այսինքն, սա նշանակում է, որ պետք չէ այլևս ժամանակ ու գումար  ծախսել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար»:

Իսկ, թե ինչո՞ւ ենք շարունակում այս փաստաթուղթն անտեսել ու անընդհատ ջանք ու եռանդ թափել այս ուղղությամբ հարցին դիվանագետը պարզ պատասխան ունի.

«Պատճառը գումարն է, այդ իսկ պատճառով էլ հայ լոբբիստները շահագրգռված են այս գործընթացով, այնինչ, ժամանակն է ջանքերն ուղղել գործընթացն  իրավական հարթություն տեղափոխելուն»

Խոսելով Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության մասին՝ Պապյանն ասաց, որ դա որևէ հարց չի լուծում, պարզապես ՀԿ է.

«Ցանկացած ոք կարող է որոշակի գումար վճարել ու ՀԿ բացել՝ ավելի խոսուն անվանումով, ասենք՝ օրինակ,  Արևմտյան Հայաստանի ամենաիսկական վտարանդի կառավարություն և այլն»:

                                                                                                    Անի Կարապետյան

Ստորև՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին 1951թ. փաստաթուղթը.

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее