▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում սպանել են գործարար Արմեն Սահակյանին, իսկ կինը ծանր վիրավորվել է

Այսօր Լոս Անջելոսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել է: Արմեն Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր:

freenews.am-ն է գրում ու նշում, որ գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ, դժբախտաբար, մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը: Այս պահին Սահակյանի կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:

Հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերից ոմանց պատվերով: Նշենք, որ գործարարն ուներ 3 անչափահաս երեխաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее