▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի ԱՄՆ դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը: Թուրքական «Türkiye» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեսպանատունը նախօրեին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ: Աղբյուրը նշում է, որ ընդհանուր առմամբ հայտարարությունն իր բովանդակությամբ նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին: Բայց ինչպես հայտնի է, Օբաման իր ելույթում այս անգամ ևս չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, սահմանափակվել է հայկական «Մեծ եղեռն» բնորոշմամբ: Մինչդեռ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ օգտագործվել է «ցեղասպանություն» եզրույթը: Այսդ հայտարարությունը տարածվել է նաև դեսպանատանը պատկանող սոցկայքերի էջերում: Այս իրադարձությունը մեծ բողոքի ալիք է առաջացրել թուրքերի շրջանում, ինչից հետո ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը սոցցանցերից ջնջել է գրառումը, իսկ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից հեռացրել է «ցեղասպանություն» բառը: Միջադեպի առթիվ որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չի արվել: Թուրքական պաշտոնական շրջանակները հետաքրքրությամբ սպասում են, թե ինչպես կմեկնաբանի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունն իր այդ վրիպումը: «Ի դեպ, դա կարող է Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում լարվածության առաջացման պատճառ դառնալ»,- նկատել է տալիս թուրքական աղբյուրը:

 Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее