▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթ ձեզ, աղջիկներ ու տղաներ․ Մարինա Խաչատրյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացա, որ տարբեր անհատներ, ինձ ներկայացնելով որպես իրենց գործընկեր, իսկ որոշները` նաև ենթակա, իմ անվան տակ որոշ մեծահարուստներից գումարներ են ստացել (չգիտեմ, թե ով՝ որքան)։

Բոլոր այդ մեծահարուստներին տեղեկացնում եմ, որ նրանց ստորաբար խաբել են։ Ես ոչ ոքի հետ չեմ ունեցել ու չունեմ որևէ պայմանավորվածություն, այդ թվում նաև ֆինանսական, չեմ հանդիսանում որևէ մեկի ենթական, ունեմ մեր թիմը, որտեղ բոլորս հավասար ենք ու նվիրյալ։

Կոչ եմ անում իմ անվան տակ տված գումարները հետ պահանջել և ՍՏԱՆԱԼ այն բոլոր ՍՏՈՐ արարածներից, ովքեր խաբել են Ձեզ։

Ստորության ու ստի ժամկետը 40 օր է։ Ես միշտ հայտարարում եմ, թե ում հետ եմ ճամփա գնում։ Իսկ առայժմ հայտարարություն չեմ արել։

Հ.Գ. Ամոթ ձեզ, աղջիկներ ու տղաներ, դուք ստոր թյուրիմածություններ եք։

Հ.Գ.2 Ես ասել եմ, հայրենիքի ու ընտանիքի դեմ հանցագործությունը չեմ ներում։ Ավելացնում եմ - ՍՏՈՐ արարածներին` նույնպես»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее