▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարի գործով նոր մարդիկ են հարցաքննվել. գործը կարճելու մասին խոսք չի գնում. ՔԿ փոխտնօրեն

Վերջին շրջանում նախաքննության ընթացքում առաջ են եկել նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել շարունակելու նախաքննությունը. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը։ «Ցանկացած պահի ցանկացած նախադասություն, ցանկացած իրավիճակ, ցանկացած նոր իրավիճակ կարող է պատճառ լինել նախաքննությունը շարունակելու կամ ընդհուպ կայացված որոշումները վերանայելու։

/filemanager/uploads/Arsen_Ayvazyan_2.jpg

Վերջին շրջանում նախաքննության ընթացքում առաջ են եկել նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել շարունակելու նախաքննությունը»,–նշեց նա։ Հարցին՝ արդյոք նոր տվյալները նախկինում քննչական խմբի նախկին ղեկավար Յուրի Իվանյանի կողմից թաքցվել են, Այվազյանը նշեց. «Պատճառների ու թաքցնելու մասին թույլ տվեք որեւէ իրավական գնահատական չտալ, պարզապես շարունակենք նախաքննությունը, որի արդյունքում կկայացնենք համապատասխան որոշումներ։ Նախաքննությունը շարունակելու հիմքը հանդիսանում է նախարարության կողմից ստացված գրությունը, որում առկա են նոր տվյալներ, որոնք անհրաժեշտ է քրեական գործի ընդհանրության մեջ դիտարկել, քննարկել եւ քննություն կատարել այդ տվյալները»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее