▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները Կառավարության դիմաց պահանջում են բացել հանքը

Այսօր կառավարության դիմաց էին հավաքվել Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում եւ պահանջում էին միջոցներ ձեռնարկել Ամուլսարի հանքը բացելու համար:

«Լիդիանի» նախկին աշխատակիցներից մեկը՝ Վիրաբ Հովհաննիսյանը, հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հորդորել էր ճանապարհները բացել. «Բայց հորդորելով ոչ ոք ճանապարհ չի բացի: Էդ մարդիկ, որ փակել են ճանապարհը 2 տարի ոչ մի տեղ չեն աշխատում, բայց ապրում են: Ես տարբեր աշխատանքներ եմ անում, չեմ կարողանում ծախսերս հասցնեմ, էդ մարդիկ 2 տարի ինչո՞վ են ապրում: 20 գոհով չպետք է որոշեն, թե Գնդեւազի բնակիչների 80 տոկոսի կյանքը ինչպես պետք է լինի»:

Այն հարցին, թե այս ընթացքում ինչպես են ապրում «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողները, նրանցից մեկը նշեց. «Եթե սա ապրել է, ուրեմն, այո դեռ ապրում եմ: Երկու տարի աշխատանք չունենք, բանկերից վարկեր ունենք վերցրած, չենք կարողանում փակել: Երեխաներիս ուսման վարձը չենք կարողանում տալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее