▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարում լարված վիճակ է․ Բախում ոստիկանների և քաղաքացիների միջև, կան բերման ենթարկվածներ

Ամուլսարի տարածքում իրավիճակը լարված է: Ավտոերթի մասնակիցների ճանապարհը ոստիկանները փակել են:

Բախում  է տեղի ունեցել  ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել, նրանց մեջ էր նաև «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լիդիան Արմենիա»-ն գիշերը տարածքից հանել էր Ամուլսարի ճանապարհնեչը փակած քաղաքացիների տնակները: Վերջիններս  կոչով դիմել էին քաղաքացիներին՝ ավոտերթ կազմակերպել, որպեսզի վերջնական լուծում պահանջեն Ամուլսարի խնդրի համար:

Տեսանյութերը՝ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее