▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինն ու նրա մայրը պահանջել են, որպեսզի հարսը ազատվի դեռևս չծնված երեխայից

Հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նշված բաժնի վարչական տարածքում գտնվող գյուղերից մեկի բնակչի դիմումի փաստով:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ տարածքային ոստիկանություն է դիմել 28-ամյա Անի Մ.-ն և հայտնել, որ հունիսի 20-ից մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 33-ամյա ամուսինը՝ Արծրուն Ա.-ն և նրա 52-ամյա մայրը իրենց գյուղի առանձնատանը ստիպել և պահանջել են, որ նա ազատվի դեռևս չծնված իր երեխայից:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Անի Մ.-ն հրաժարվել է կատարել նրանց պահանջը, ինչից հետո վերջիններս նրան դուրս են արել տանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее