YELAKET-ի «Break Point Go Sport» հաղորդաշարի հյուրը երգչուհի Հասմիկ Կարապետյանն էր։
Զրույցի ընդացքում խոսք եղավ նախկին ամուսնուց՝ Հայկոյից։
Հաղորդավարի դիտարկմանը, թե՝ «Ծանր շրջան էր, ամբողջ հայ ազգը սգում էր Հայկոյի մահը, և այդ ընթացքում շատ ասեկոսեներ պտտվեցին ձեր անվան շուրջ», նա պատասխանեց.
«Այո, իմ միսը ծամում էին… Շատ անհիմն, անտեղի ինձ ցածրացնում էին, փորձում էին իմ մարդ տեսակը սևացնել, հավասարեցնել հողին։ Ես թողեցի, մարդիկ իրենց սիրտը դատարկեն, ինքնահաստատվեն, հանգստանան, և հետո ամուսնուս հետ գնացի հրաժեշտ տալու մեր շատ տաղանդավոր երգչին, կոմպոզիտորին, արտիստին։ Շատ ափսոսում եմ, որ այդպես եղավ, որովհետև նա դեռ շատ բան ուներ տալու մեր ժողովրդին»։
Բուն թեմայից խոսելով՝ թե ներկա է գտնվել արդյոք Հայկոյի հոգեհանգստին, նշեց.
«Ես եղել էի հոգեհանգստին, բայց չէի եղել, որ ինձ նկատեն։ Չեմ կարող չնշել ամուսնուս մակարդակի բարձրությունը այն առումով, որ ասաց՝ մենք պետք է գնանք, քանի որ դուք համատեղ կյանք եք ունեցել՝ ինչ ուզում է եղած լինի։ Եվ պետք է ասեմ, որ նրանք հասցրել էին ծանոթանալ ու շփվել շատ դրական մթնոլորտում…»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝


