▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնուս նախկին կինը` Սոֆի Դևոյանը, մեր հարցում գնացել է շատ ճիշտ և կոռեկտ քայլերի. Լուիզա Ղամբարյան

 

Asekose.am-ի CV հաղորդման հյուրը դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանն է: Վերջինս խոստովանում է, որ երբ և հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանի հարաբերությունները նոր էին զարգանում, շատերն էին թերահավատորեն մոտենում: Հաճախ էր լսում խոսակցություններ, որոնց փորձում էր չարձագանքել, որովհետև հակառակ դեպքում կստացվեր, որ արդարանում է իր սիրո համար: Լուիզան վստահեցնում է, որ չնայած իրենց 30 տարվա տարիքային տարբերությանը` իրեն շատ երջանիկ է զգում և ցանկանում է, որ իրենց սերը հարատև լինի: Բոլոր չարակամներին և չարախոսողներին էլ խորհուրդ է տալիս ըմբռնումով մոտենալ նման ոչ օրինաչափ միություններին:

Հաղորդման հեղինակ և վարող՝ Լիլիթ Հակոբյան:

Asekose.am-ի CV հաղորդումը դիտեք ArmNews հեռուստաընկերությամբ` շաբաթ օրը, ժամը 12:15-ին, կրկնությունը` երեքշաբթի` 16:10:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
CV далее