Վերջին շրջանում խոսակցություններ եղան, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանը որոշել է բիզնեսով զբաղվել. մտադիր է գեղեցկության սրահ բացել:
Այս մասին գրում է mamul.am-ն ու նշում, որ օրերս, սակայն, լուրեր տարածվեցին, որ երգչուհին ամուսնու` Հայկոյի օգնությամբ, արդեն հստակեցրել է բիզնես-գործունեության ոլորտը ու այն ծավալվելու է նորաձևության ասպարեզում: Ավելին, Անահիտը կանացի զգեստների տարբեր էսքիզներ ունի մշակած ու այժմ դիզայներների հետ է քննարկում: Բացի հագուստից, նորաձևության կենտրոնում ներկայացվելու են նաև երգչուհու պատրաստած աքսեսուարներն ու բիժուտերիան: Ասում են` դրանց վաճառքով Անահիտն արդեն զբաղվում է: