Քիչ առաջ մրցապայքարն ավարտեցին Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի պատանեկան( մինչև 19 տարեկանների) առաջնության աղջիկների մենասահքի կարճ ՝ պարտադիր ծրագրի կատարման մրցման մասնակիցները:
Նրանց թվում էր նաև ՀՀ պատվիրակ ՝ 16-ամյա Անաստասիա Գալուստյանն ,ով իր առջև դրված խնդիրը գերազանց կատարեց :
39 երկրի 46 մենսհարոդուհիների մրցավեճում հայ գեղասահորդուհին 55,8 միավորով արդյունքով ճանաչվեց 9-րդն ու տեղ զբաղեցրեց լավագույն տասնյակում:
Գալուստյանը ետ մնաց միայն 4 երկրի՝ պատվիարկներից ' Ճապոնիայի' 3 , Ռուսաստանի և ԱՄՆ-ի 2- ական, ու Լատվիայի 1 մենասահորդուհուց: Անաստասիան հաջողությամաբ հաղթահարեց որակավորման փուլի արգելքն ու իրավունք ստացավ եզրափակիչ փուլում՝ 24ուժեղագույնների շարքում ՝ կամավոր՝ ազատ ծրագրի կատարման ժամանակ վիճարկելու աշխարհի առաջնության մրցանակները:
Իսկ կարճ ծրագրի կատարումից հետո առաջատարների եռյակում տեղեր զբաղեցրին այս գեղասահորդուհիները՝
1.Ալիսա Ֆեդիչինա,Ռուսաստան,14տարեկան՝ 66,11 միավոր,
2.Մարին Հոնդա,Ճապոնիա,14տարերկան ՝ 66,11 միավոր,
3.Մարիա Սոցկովա, Ռուսաստան, 15 տարեկան ՝64,78միավոր,
9.ԱՆԱՍՏԱՍԻԱ ԳԱԼՈՒՍՏՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ , 16ՏԱՐԵԿԱՆ ՝ 55,8 միավոր:
Գալուստյանը ընթացիկ մրցաշրջանում բավական հաջող է հանդես գալիս : Նա հունվարին կանանց գեղասահաքի 2016թ Եվրոպայի առաջնությունում 36մասնակիցների պայքարում գրավել է 15-րդ տեղը , իսկ փետրվարին էլ Նորվեգիայում ձմեռային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերում 16 մասնակիցների շարքում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Անաստասիան նաև աշխարհի պատանեկան առաջնություններին մասնակցելու զգալի փորձ ունի: Նա 2014թ աշխարհի պատանեկան առաջնությունում գրավել է 27-րդ , իսկ 2015թ-ին էլ ՝ 12-րդ տեղերը:
Մենասահորդուհիների ազատ՝ կամվոր ծրագրի կատարման մրցումը սկսվելու է վաղը՝ մարտի 19-ին Հունգարիայի ժամանակով ժամը 13-ին: