«Հայտարարում եմ, որ դա ցածրորակ կեղծիք է, լրագրողական եւ ընդհանրապես մարդկային էթիկային հակասող մի հրապարակում, որ նախեւառաջ ցույց է տալիս այն ստեղծողների ու տարածողների էությունը: Անբարո մեթոդներով ինձ տարբեր խարդավանքների մեջ ներքաշելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն, արձագանքելով, համացանցում ֆեյքերի կողմից տարածված գրառմանը, որի հեղինակն իբրև թե ինքն է:
Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել է իբրեւ թե Արփինե Հովհաննիսյանի հարցն ուղղված «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Հայտնի է, որ Դուք Հայաստանում եք հայտնվել ոչ թե ձեր կամքով, այլ սուտինյորության մեղադրանքով ԱՄՆ-ում հետախուզության մեջ լինելու պատճառով: Այդ իսկ պատճառով Դուք այստեղ չեք կարող պատմել, թե ինչ անհամություններ եք արել ԱՄՆ-ում: Դուք վերջերս եղել եք Մոսկվայում, որտեղ հոգացել եք ձեր ընտանիքի ֆինանսական բոլոր խնդիրները, քանի որ դուք հանրությանը հայտնի եք որպես ալկաշ ու հալալ քրտինքով վաստակելու փորձ չունեք: Ասում են Դուք ձեր կուսակցության մարդկանց մատնել են անտերության ու առանց ապրուստի միջոցների, բայց կարգին հայավարի հոգացել եք ձեր ընտանիքի բարեկեցության հարցերը` Հայաստանի ժողովրդին քցելու համար ամսական ստանալով 100 հազար ԱՄՆ դոլար Մոսկվայից: Հարցս այսպիսին է` ո՞վ է Ձեզ տալիս ամսական այդ հարյուր հազարը, եւ ապրելու համար որքա՞ն եք դրանից բաժին հանում Ստյոպա Սաֆարյանին, Հովսեփ Խուրշուդյանին ու մնացած տղերքին»:
Անբարո մեթոդներով ինձ տարբեր խարդավանքների մեջ ներքաշելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet