▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անձնական երաշխավորություն չեմ ներկայացրել». Ռուստամ Բաքոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլում և համացանցում տեղ գտած այն նյութերը, թե ես անձնական երաշխավորություն եմ ներկայացրել հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար և 500 հազար դրամ գումար վճարել, չի համապատասխանում իրականությանը։

Ես բաց եմ եղել իմ գործունեության հենց սկզբից, պատասխանել իմ անձի և իմ գործունեությանն առանչվող ցանկացած հարցի։ Շնորհակալ եմ այն լրագրողներին, ովքեր զանգահարել են ինձ և ճշտել տեղեկատվությունը։

Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ ես Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար անձնական երաշխավորություն չեմ ներկայացրել»:

Նշենք, որ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հյուրընկալվել էր «Բաց TV» յութուբյան ալիքին և ներկայացրել, թե ինչպես է ԱԺ 5 պատգամավոր՝ Սերգեյ Ատոմյանը, Ռուստամ Բաքոյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հայկ Սարգսյանը երաշխավոր կանգնում բազմաթիվ հանցագործությունների, այդ թվում՝ մանկապղծության համար մեղադրվող Ստեփան Մարտիրոսյանին ազատ արձակելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее