▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցյալում մնացած գործչի ժամանակավրեպ վերլուծություններ են. Շարմազանով

«Քաղականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է,  բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով: Իսկ վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին»,- ASEKOSE.am-ի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներին՝ ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որեւէ քաղաքական գործչի, առավել եւս պաշտանթող նախագահին:

Մանավորապես Քոչարյանի վերլուծություններում՝ Էդուարդ Շարմազանովը ապագային ուղղված քայլեր չի տեսնում`  «Անցյալում  մնացած քաղաքական գործչի վերլուծություններ են,  որոնք ժամանակավրեպ են»:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված գազային պայմանագրին.

«ՀՀԿ-ն վճռական է իր ծրագրերում: Ռուսաստանի հետ վերջերս ստորագրված գազային եւ նավթային պայմանագրերի մասին բազմիցս խոսվել է պառլամենտում եւ պառլամենտից դուրս: Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների, մենք իրականացնում ենք քայլեր, որոնք պետք է դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա եւ դրանք բխում են մեր քաղաքացիների շահերից»,-եզրափակեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է գազային համաձայնագրերին, պարտադիր կուտակային համակարգին և վարչապետի դիտարկումներին:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее