«Հրապարակ» թերթը գրում է․ «Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին: Մեր տեղեկություններով՝ ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության նախարարի անկատար երազանքը սրտում պահած Անդրանիկ Քոչարյանը։ Մեզ ասացին, սակայն, որ Քոչարյանի դեմ ներթիմային հուժկու արշավ է իրականացվում: Ընդ որում՝ նրա նշանակումը փորձում են կանխել իշխանության «ստարիկները» ՝ Վիգեն Խաչատրյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլք, որոնք կանխատեսում են Քոչարյանի նշանակման աղետաբեր հետեւանքները»։ Ամբողջությամբ հոդվածը` թերթի համարում |
Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարարի հավակնորդ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet