▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Քոչարյանի որդին անաղմուկ Արցախից տեղափոխվել է Լուսակերտ

Անդրանիկ Քոչարյանի որդին անաղմուկ Արցախից տեղափոխվել է Լուսակերտ:

Այս մասին գրում է Politik.amը։ 

«Այս տարվա հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում եղավ հրապարակում, որը ավետում էր, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին իր ծառայությունը կշարունակի Արցախում «ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, պարտադիր զինվորական ծառայությունը կշարունակի Արցախում»,- ասվում էր հայտարարության մեջ, որին կից հրապարակվել էր նաև Անդրանիկ Քոչարյանի և իր զինվոր որդու համատեղ լուսանկարը։

Այս կերպ, ըստ էության, Անդրանիկ Քոչարյանի փորձում էր հետ չմնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, որոնց որդիները արդեն ծառայում էին Արցախում։ Սա գովազդային արշավ էր, որով Քոչարյանը փորձում էր բարձրացնել իր հեղինակությունը։ Ի դեպ, Քոչարյանի այս գովազդային արշավը եղավ մեր այն հրապարակումից հետո, որում բացահայտել էինք, որ նրա ավագ որդին կասկածելի պայմաններում ազատվել է զինվորական ծառայությունից։ Պետք է հիշեցնենք, որ մեր հրապարակումը այդպես էլ չի հերքվել Անդրանիկ Քոչարյանի կողմից։

Հիմա պարզվում է՝ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, առանց ավելորդ աղմուկի Արցախից կրկին տեղափոխվել է Հայաստան և հիմա ծառայությունը շարունակում է Լուսակերտի զորամասում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Քոչարյանի որդին բավական լարված հարաբերություններ ունի հրամանատարական կազմի և ծառայակիցների հետ։ Ամեն կերպ փորձում է առանձնանալ մյուսներից, որը խնդիրներ է ստեղծում»,– գրում է կայքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее