Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ հայտարարած, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ հեռացավ հացադուլի վայրից: Նրա աջակիցները հավաքեցին վրանը, տեղադրեցին մեքենայում և նա ուղևորվեց տուն:
Հեռանալուց առաջ նա զրուցեց մի քանի լրագրողների հետ, շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որոնք այս ընթացքում ապահովում էին իր անվտանգությունը, ինչպես նաև իրեն աջակցող քաղաքացիներին: