▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դադարել է լինել զուտ իրավական վեճ»

ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը․ «Վարդան Ղուկասյանի և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ԴՕԿ կուսակցության բոլոր անդամներին, աջակիցներին և նվիրյալներին, ովքեր ԱՄՆ դեսպանատան առջև բարձրաձայնեցին իրենց բողոքն ու պահանջը՝ ի պաշտպանություն արդեն մեկուկես տարի առանց որևէ քրեական մեղադրանքի, առանց դատավճռի և ազատության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության, վարչական կալանքի անվան տակ ազատությունից զրկված Վարդան Ղուկասյանի։
Ձեր ներկայությունն ու պայքարը վկայում են, որ մարդու իրավունքների պաշտպանությունը սահմաններ չի ճանաչում, իսկ քաղաքական հետապնդման նկատմամբ լռությունը երբեք չի կարող արդարացվել։
Ի լուր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, միջազգային հանրության, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տեղական կազմակերպությունների, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի՝ հարկ եմ համարում արձանագրել.
Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դադարել է լինել զուտ իրավական վեճ։ Այս գործն այլևս չի լուծվում դատարանի դահլիճում կամ օրենքի տառի շրջանակներում։ Այն փաստացի տեղափոխվել է երկու գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների հարթություն։
Երբ անձը մեկուկես տարի շարունակ զրկված է ազատությունից՝ առանց քրեական մեղադրանքի և առանց վերջնական դատական ակտով պատիժ կրելու, իսկ նրա ազատության հարցը շարունակում է մնալ չլուծված, հիմնավոր կասկած է առաջանում, որ իրավական մեխանիզմներն այլևս չեն հանդիսանում որոշիչ գործոն։ Սա լուրջ հարցեր է առաջացնում իրավունքի գերակայության, անձնական ազատության իրավունքի և արդար դատաքննության հիմնարար սկզբունքների գործնական ապահովման վերաբերյալ։
Վարդան Ղուկասյանի փաստաբանական թիմը վճռական է և հասնելու է ոչ միայն Վարդան Ղուկասյանի ազատությանը, այլ նաև վերջինիս խախտված իրավունքի լիակատար վերացմանը»։

info@asekose.am/095519696
Քաղաքական далее