- Շատ վատ ես անում, տղա ջան, դու մոռանում ես քո հայրական տունը, քո հարազատների օջախը, դու մոռանում ես մեր ավանդույթները…
Երեխան տխուր առանձնանում է իր սենյակում:
Մոտենում է պապիկը.
- Բալես, ինչի՞ ես տխրել:
Երեխան, թե՝
- Բա ո՞նց չտխրեմ, հլը չեմ հասցրել երևանցի դառնալ, բայց սաղ ղարաբաղցիներով սկսել են վրա տալ…