▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգամ ՀՀԿ-ն կարող էր նախանձել ԱԴ-ի նման ջեքփոթին

Ինչ ուզում եք ասել, բայց այս գումարման ազգային ժողովում ջեքփոթը Ազատ Դեմոկրատները բռնեցին: Դատեք ինքներդ. բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ Քոքոբելյանի թիմի վարկանիշը 0,5 տոկոսի սահմաններում էր, բայց նրանք ժառանգության շալակին անցան խորհրդարան ու հիմա էլ, երբ Թևան Պողոսյանը վայր է դնում մանդատը, մի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ թափուր տեղը կարող է զբաղեցնել Ազատ Դեմոկրատ Մասիս Այվազյանը և սա չնայած այն հանգամանքին, որ Ազատ Դեմոկրատները վաղուց են անջատվել Ժառանգության խմբակցությունից ու դե ֆակտո ամուսնալուծվել են:


Սակայն արի ու տես, որ Քոքոբելյանենց ախորժակները կարող են մրցել անգամ հանրապետականների ախորժակի հետ ու իրենք պնդում են, որ մանդատը իրենց պետք է հասնի, որովհետև ցուցակում հաջորդը հենց իրենց մարդու անունն է ու որ էլ ավելի ծիծաղելի է, ինչ որ հեքիաթներ են պատմում Մասիս Այվազյանի մեծ վաստակի ու ազգանվեր գործունեության մասին, որոնք էնքան շատ են, որ նա ավելի արդյունավետ կլինի խորհրդարանում, քան ասենք Ստյոպա Սաֆարյանը:


Սա ստաղծել է մի իրավիճակ, երբ շուտով կարող ենք ականատես լինել Ժառանգություն-Ազատ Դեմոկրատներ այնպիսի մի փոխհրաձգության, որ էլ ասելու չի:

Չեմ զարմանա, եթե իրար ավելի ինտենսիվ քլնգեն, քան իշխանություններին են քլնգում:
Սակայն վերադառնալով գրառման սկզբի պնդմանը՝ ասեմ, որ եթե այնուամենայնիվ Մասիս Այվազյանը ստանա մանդատը, ապա կնշանակի, որ Քոքոբելայնի թմին պատկանող մանդատների թիվը մոտ 6 անգամ գերազանցում է այն էլեկտրոլ պոտենցիալին, որն ունի այս կուսակցությունը... Անգամ ՀՀԿ-ն կարող էր նախանձել նման ցուցանիշների: 

 

Արմեն Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее