▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգելինա Գասպարյանը կերգի Անի Լորակի հետ

«Մանկական Նոր ալիք» երգի մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը` Արտեկում: Հայկական էստրադայի աստղիկ Անգելինա Գասպարյանը «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթի բացմանը հանդես կգա Անի Լորակի հետ համատեղ կատարմամբ: Երգչուհու պրոդյուսեր Քնարիկ Սասունյանը iravunk.com-ին տեղեկացրել է . «Դեռեւս չգիտենք, թե ինչ երգ է ընտրվելու, սակայն դա կլինի Անի Լորակի երգացանկից որեւէ ստեղծագործություն»: 

«Մանկական Նոր ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլին Հայաստանից մասնակցում էին Ռուդիկ Գրիգորյանը, Էլինա Չոլախյանը, Անգելինա Գասպարյանը, Տաթեւ Ենգիբարյանը, Կարապետ Կարապետյանը եւ Դավիթ Վարդանյանը: Արդյունքում Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Էլինա Չոլախյանը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее