▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում Փաշինյանից

Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում երկրի Պաշտպանության նախարարության շենքի դիմաց:

«Ինձ պետք է Փաշինյանի օգնությունը: Խնդրում եմ: Ես փնտրել եմ որդուս, որպեսզի գտնեմ նրան: Պաշտպանության նախարարությունից ոչ մեկը մեզ ընդաջառ չի գնացել»,- հայտնել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ միակ ելքը համարելով Հայաստանի վարչապետին դիմելը:

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները նշել են, որ ՊՆ-ից իրենց չեն ընդունել և չեն պատասխանել իրենց հեռախոսազանգերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее