▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհնազանդության ակցիաների հետեւանքով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար էր եղել

Երեւանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվեցին 09:45-ի դրությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետեւանքով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել:

«Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշել էր Երեւանի մետրոպոլիտենի մամլո խոսնակ Տաթեւ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее