▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհնազանդության և բողոքի ակցիաներ ՀՀ-ում․ Ճանապարհներ են փակվել

***

***

Անհնազանդության և բողոքի ակցիաներ ՀՀ-ում․ Ճանապարհներ են փակվել

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Իրադարձությունների զարգացմանը հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

***

«Մեր հողերը Ջերմուկում, Կապանում՝ հենա թուրքի ձեռը։ Էդ անգրագետ քյալը հողից հասկանո՞ւմ ա, կռվե՞լ ա, որ իմանա։ Քարտեզ չկա, Էրդողանն ու Ալիևը մի հատ թուղթ են գծել տվել։ Նա արդեն թուրքացած ա, էլ բարև չի ասում, սալամ ա ասում։ Ադրբեջանը ստեղ հող չունի»,- Նիկոլ Փաշինյանի քայլերը քննադատելով՝ ասում է տավուշցին։
Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։

***

Բողոքի ակցիա է իրակացվում նաև Ապարան-Սպիտակ ճանապարհին։ «Եթե չվռնդենք թուրքահպատակ իշխանություններին, վաղը ստիպված ենք լինելու պայքարել Սյունիքի ու Գեղարքունքի համար»,- ասում են ակցիայի մասնակիցները։

***

Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում իրավիճակը լարված է, ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին։ Հավաքվածներն ամեն կերպ փորձեցին խոչընդոտել, փակել ոստիկանական մեքենայի ճանապարհը, սակայն՝ ապարդյուն։ Քաղաքացիները կոչ արեցին բոլորին դուրս գալ փողոց, նրանք պատրաստվում են փակել Երևան-Մեղրի մայրուղու՝ Արարատի հատվածը։

***

Բագրատաշեն տանող ճանապարհին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից 12-ին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Վերջապես Հայաստանում մեր հայրենակիցը սկսեց հասկանալ, որ միայն Տավուշի խնդիրը չէ, արարատցին, սյունեցին, բոլորը հասկանում են, որ Տավուշից հետո իշխանությունները վտանգն իրենց դուռն են հասցնելու»,-ասաց պատգամավորը։ Դիմելով բարձրաստիճան զինվորականներին՝ հորդորեց առանց հիմնավոր փաստաթղթերի չենթարկվել ապօրինի հրամաններին․ «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պարտավոր է ՀՀ սահմանը պահել, ոչ թե Նիկոլի ոտքերի տակ մնալ»։

***

Այս պահին իրավիճակը խիստ լարված է նաև Բագրատաշենի հատվածում: Ակցիայի մասնակիցները չեն ենթարկվում ոստիկանության՝ ճանապարհը բացելու կոչերին։ Նրանց բերման են ենթարկում, տեղում են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը և այլոք։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը ոստիկանների հետ բախման հետևանքով վատացավ, նա ուշաթափվեց, ոմանք մարմնական վնասվածքներ ստացան։

***

«Ոստիկանները շատ վատ են տրամադրված քաղաքացիների նկատմամբ, ի՞նչն է պատճառը»,- Տիգրանաշենի հատվածում բողոքի ակցիայի ժամանակ, դիմելով ոստիկանության բարձրաստիճան սպային, հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Իրավիճակը լարվեց, պատգամավորի և ոստիկաններից մեկի միջև վիճաբանություն սկսվեց։

Այսօր, հաջակցություն Տավուշի, քաղաքացիները միջպետական ճանապարհներ են փակել։ Ակցիաներ են Մարալիկ-Երևան մայրուղու վրա, փակ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Մարտունու ճանապարհը։
Տեղեկություններ կան նաև, որ Չարենց փողոցի ճոպանուղու հարևանությամբ մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ ակցիա են նախաձեռնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее