▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի ՔՈՉԱՐ.«Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ, Դուք անցել եք բոլոր ՍԱՀՄԱՆՆԵՐԸ»

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հայտարարել էր, թե հաշմանդամություն ունեցող երկու աշխատողի` Արման Մուշեղյանի և ևս մեկի համար համար չարժե ԱԺ-ում թեքահարթակներ կառուցել: Այս խոսքերը ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում բուռն քննարկումների առիթ է տվել: Դրանց մասնակցել է նաև լրագրող, խմբագիր Անի Քոչարը, ով Արման Մուշեղյանի կինն է:

Անի Քոչարը, մասնավորապես, գրել է.

«Սրանց նմանները իրավունք անգամ չունեն նման պաշտոններ զբաղեցնելու և որոշումներ կայացնելու: Դուք ձեր գրպանների, բանկային հաշիվների, զվարճանքների և բարեկեցիկ կյանքի համար միջոցներ ունեք, իսկ ձեր անմիջական պարտականությունների համար ոչ? Հարգելի Գալուստ Սահակյան, առհասարակ տեղյակ եք, որ պարտավոր եք հարմարեցնել, միջազգային կոնվենցիա է ՀՀ ԱԺ-ն վավերացրել: Այնպես եք խոսում, կարծես Արման Մուշեղյանին լավության կարգով պետք է ընդառաջեիք և հարմարեցնեիք: Գիտեք, ինչ հերիք է, մենք էլ համբերություն ունենք, չեմ ամաչի և կասեմ, միայն ցանկանում եմ, որ դուք ամեն Աստծո օր նույն խոչընդոտներն ու հոգեբանական ճնշումները հաղթահարեք, ինչ Արմանս ու իր բախտակից ընկերները:

Թող դուք ամեն Աստծո օր նույն կերպ հասնեք ձեր աշխատասենյակ, ինչպես Արման Մուշեղյանը:
Աստված է վկա, դուք բոլոր սահմաններն անցել եք արդեն: Ինչ է, պետք է ձեր սեփական մաշկի վրա զգաք, որ նոր միայն տեղներիցդ շարժվեք??? Հավատացած եղեք, ոչ մեկը, այդ թվում մեծն պաշտոնյաներդ, ապահովագրված չեք հաշմանդամությունից: Դա կարող է մի օր նաև ձեր և ձեր ընտանիքի խնդիրը դառնալ: Քթներիցդ այն կողմ նայեք, մեր երկրում ավելի քան 170 000 հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացի կա, ու ձեր նմաններն են նրանց համար որոշումներ կայացնողները և ասողները, թե ինչի համար գումար կա, իսկ ինչի համար՝ ոչ: Որքանով նաև տեղյակ եմ, բոլորովին վերջերս կրկին նոր համակարգիչներ է ԱԺ-ն ձեռք բերել, իսկ թեքահարթակի համար գումար չկա, այո, կամ անիմաստ ծախս է: Դեռ շատ մեծ հարց է ում կամ ինչի անիմաստ լինելը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее