▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Զախարյանը գնացել է Արթուր Բաղդասարյանին մոտիկից ճանաչելու

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ակտիվ քայլերով հանդես է եկել ու փորձել է միավորել բոլոր քաղաքական ուժերին: Մի քանի ամիս առաջ հանդիպեցի նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, քանի որ մարդուն ավելի մոտիկից ճանաչելու համար լավագույն տարբերակը քաղաքակիրթ ձևով հանդիպելը, զրուցելն է: Էկրանից այլ կերպ էր երևում: Որոշեցի ձեռք մեկնել նրանց, իսկ այս վերջին ամսվա ընթացքում նամակ ուղարկեցի Արթուր Բաղդասարյանին՝ նշելով մեր պահանջները, այն է՝ մեր կուսակցությունը չի լուծարվելու, և որոշումներն ընդունվելու են կոլեգիալ կերպով, ինչպես նաև ընդգրկված եմ լինելու առաջին հնգյակում: Մինչ օրս պատասխան չեմ ստացել: Այսուհետ այդ մարդը ինձ որևէ վստահություն չի ներշնչում, նա քաղաքական դեմագոգ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անի Զախարյանը:

Անի Զախարյանը դիմել է նաև «Ելք» դաշինքին՝ նրանց ճանաչելու ակնկալիքով, սակայն այստեղից էլ պատասխան չի ստացել: Նույնը նաև «Ալյանս» կուսակցության պարագայում:

Այս ամենը հանգեցրել է նրան, որ Անի Զախարյանը հասկանա մեկ բան.բոլոր ընդդիմադիրները կեղծ են, Հայաստանում չկա ընդդիմություն, ուստի որոշել է իր ձայնը տալ ՀՀԿ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее